«Ես քվեարկում եմ» անվանակարգում հաղթեց «Բարի մաման»
Դեկտեմբերի 8-ին՝ «Թվապատում հետաքննություն» կոնֆերանսի փակման արարողության ժամանակ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարեց «Թվապատում 2016» լրագրողական մրցույթի «Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողի անունը:
Լսարանի առցանց քվեարկության արդյունքում մրցանակին արժանացավ Լալա Տեր-Ղազարյանի՝ Panorama.am -ում հրապարակված «Բարի մամա» նյութը:
Հաղթողն արժանացավ մրցույթի խորհրդանիշ-պարգևին և այդ անվանակարգում սահմանված 100 000 դրամ մրցանակին: Նյութի հեղինակը որոշեց գումարը նվիրաբերել «Բարի մամա» ՀԿ-ին՝ ամանորին ընդառաջ առողջական խնդիրներ ունեցող երեխաներիի կարիքները հոգալու համար: