Contest 2020

Դեկտեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:

Վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:

«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Միջոցառմանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Անվանակարգերն ու մրցանակակիրները

«Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթն ուներ նոր անվանակարգ՝ արտակարգ գրություն՝ պայմանավորված Covid 19 համավարակով։

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

2
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)

«Homo Agendi (Գործող անձ)» անվանակարգում հաղթեց Հանրային հեռուստաընկերության «Մեր ժամանակների հերոսը․ Լուսինե Բարաթյան» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Խանե Պողոսյանը և հերոս Լուսինե Բարաթյանը:

8
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

Այս անվանակարգում հաղթող  ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Yerevan.today-ից Գևորգ Ավչյանը «Հայաստանի էներգետիկ «այլընտրանքը»» մուլտիմեդիա պատմության համար։

7
ՍՏԱՏՈՒՍ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց և  250 000 դրամի արժանացավ EVNreport.com-ից Աստղիկ Կարապետյանը՝ «Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք» նյութի համար:

3
ՍՏՈՒԳՎԱԾ Է․ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

Այս անվանակարգում լավագույնը ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Hetq.am-ի լրագրող Սեդա Հերգնյանը «Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. պատմություն՝ կասկածելի ցուցանիշներով» նյութի համար։

5
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս անվանակարգում հաղթող նյութը Armeniasputnik.am-ի «Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում» ֆոտոպատմությունն էր, որի հեղինակ Նանա Քնար Մարտիրոսյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

6
ԴԻՏԱԿ․ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս նվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Info.com-ից Մարգարիտա Ղազարյանը՝ «860 հատված ծառ և ոչ մի ջրթույլտվություն․ Լիճքի հանքավայրի բաժնետերերի, շահագործման և դադարեցման առեղծվածը» մուլտիմեդիա պատմության համար։

Հատուկ մրցանակներ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց նաև երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «Զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից Վահե Ներսեսյանին՝ «40 տարվա լռություն» նկարազարդած

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան մեդիա պատմություններ, որոնք տպավորեցին ժյուրիին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 100 000-ական դրամ հատուկ մրցանակ հանձնեց երկու պատմության հեղինակների՝ Ampop.am-ից Լիլիթ Պողոսյանին՝ «Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից» նյութի համար, Chai-khana.org-ի լրագրող Անի Ռափյանին՝  «Ապրել առանց մահվան վախի» պատմության համար։

Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան Zangezur.tv-ից Անուշ Միրզոյանը՝ «Հոգու կարիքներ» ռեպորտաժի համար, Aravot.am-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը՝ «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» նյութի համար։ Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացավ նաև Hetq.am-ի «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին» հետազոտական նյութի հեղինակ Տաթև Խաչատրյանը։

2 լրագրողական պատմություններ արժանացել էին ժյուրիի բարձր գնահատականներին, բայց քանի որ ստեղծվել էին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, մրցանակների փոխարեն արժանացան հատուկ հիշատակման պատվոգրերի։

«Թվապատում 2020»-ի ժյուրիի կազմը

Tvapatum17 jury_3
ՄԵՍՐՈՊ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի համակարգող, Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվահասարակա- գիտական համալսարանի դասախոս

Սևունց
ԼԵՎՈՆ ՍԵՎՈՒՆՑ

Կանադայի հանրային հեռարձակման ընկերության՝ (Canadian Broadcasting Corporation/Radio-Canada) ՍիԲիՍի-ի Միջազգային Կանադական Ռադիոյի (Radio Canada International) անգլիական բաժնի լրագրող և պրոդյուսեր

Manana-Aslamazyan-150x150
ՄԱՆԱՆԱ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադե- միայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն

Գոհար
ԳՈՀԱՐ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ

ՏԱԹևԻԿ
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆ

Նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ 4 Plus-ի «Տաթևիկ» պատմության հերոսը