«Ես քվեարկում եմ» առցանց՝ նախընտրած նյութի օգտին

«Ես քվեարկում եմ» առցանց՝ նախընտրած նյութի օգտին

«Թվապատում 2015» լրագրողական մրցույթի վերջին մրցանակն է, որին կարժանանա «Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի հաղթողը:

Հիշեցնենք, որ այս անվանակարգի մրցանակակրին որոշում է լսարանը. հոկտեմբերի 1-ից առցանց քվեարկության են դրվել բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները:

Նյութերին ու քվեարկության կանոններին ծանոթանալ, ինչպես նաև նախընտրած ախատանքի օգտին քվեարկել հնարավոր կլինի մինչև հոկտեմբերի 31-ը «Թվապատում» կայքի Քվեարկել բաժնում:

«Ես քվեարկում եմ» անվանակարգում հաղթողը կստանա 100 000 դրամ: