Contest 2023

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Թվապատում 2023» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։

Մասնագիտական կատարելության «Թվապատում» մրցույթն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ նպատակ ունենալով խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումը, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։

«Թվապատում 2023»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Մրցույթի աջակիցներն են նաև «Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը», Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:

Անվանակարգերն ու մրցանակակիրները

Հանձնաժողովի գնահատականների և ամփոփիչ քննարկման արդյունքում ընտրվեցին մրցույթի հաղթողները, որոնք ստացան դրամական պարգևներ և «Թվապատում» խորհրդանշական արձանիկներ:

homoagendi23
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)

«Թվապատում 2023»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգի պատմություններն այն անհատների մասին են, որոնք դրական փոփոխություններ են նախաձեռնում իրենց շրջապատում։ Այս անվանակարգում հաղթեց «Մեդիամաքսի» լրագրող Լուսինե Ղարիբյանի «Արի գյուղ, գյուղում կյանք կա. «շորիկով աղջիկն» ու սիրո հաղթանակի պատմությունը» հրապարակումը: 300․000-ական դրամով պարգևատրվեցին և՛ հեղինակը, և՛ հրապարակման հերոս Անահիտ Գևորգյանը:

media323
ՄԵԴԻԱ․3.0

Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250․000 դրամով պարգևատրվեց «Ամփոփի» լրագրող Կարինե Դարբինյանը՝ «Երկրակեր երկնաքեր Երևան» շարքի համար։

azdeciq23
ԱԶԴԵՑIQ

Մրցույթի նոր՝ ԱզդեցIQ անվանակարգի մրցանակը և 250 000 դրամ պարգևը շնորհվեցին 14 տարեկան Տիգրան Գաբրիելյանին՝ ինստագրամի TigranBlog էջում իր ազդեցիկ գործունեության և առցանց արշավի համար։ Այս անվանակարգում դիտարկվում են սոցիալական հարթակներում թվային բովանդակություն ստեղծելու հեղինակային մոտեցումն ու դրա ազդեցությունը հետևորդների շրջանում։

ditak23
ԴԻՏԱԿ

Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում մրցանակակիր դարձավ և 250․000 դրամով պարգևատրվեց «Հետք մեդիա գործարանի» լրագրող Զարուհի Տոնիկյանը՝ «Հուղարկավորության գինը. 15 տարում Երևանի գերեզմանատների մակերեսն ավելացել է 91 հեկտարով» հրապարակման համար։

gitutyun23
ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հանձնաժողովը ընտրեց երկու հաղթող։ 125 000-ական դրամով պարգևատրվեց «Հետքի» Մարինե Մարտիրոսյանը՝ «Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի սորտերի գենոմը. գիտական արդյունքները կարող են նաև տնտեսական օգուտ բերել» նյութի համար։

gitutyun23_2
ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հանձնաժողովը ընտրեց երկու հաղթող։ 125 000-ական դրամով պարգևատրվեց «Ինֆոքոմի» Աննա Սահակյանը՝ «Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս» հրապարակման համար։

artakarg23_3
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող չընտրեց, սակայն որոշեց երեք նյութերի հեղինակների խրախուսական մրցանակներ հանձնել։ 125 000-ական դրամով պարգևատրվեց «Մեդիամաքսի» հեղինակ Սոֆիա Հակոբյանը՝ «Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները» հրապարակման համար։

artakarg23
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող չընտրեց, սակայն որոշեց երեք նյութերի հեղինակների խրախուսական մրցանակներ հանձնել։ 125 000-ական դրամով պարգևատրվեցԻՆ «Հետքի» լրագրողներ Անահիտ Սվարյանը և Հայկ Մակիյանը՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» նյութի համար։

artakarg23_2
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող չընտրեց, սակայն որոշեց երեք նյութերի հեղինակների խրախուսական մրցանակներ հանձնել։ 125 000-ական դրամով պարգևատրվեց «Ինֆոքոմի»ի լրագրող Աստղիկ Քեշիշյանը՝ «Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ․ շրջափակման հետևանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են» նյութի համար։

Հատուկ մրցանակներ

Ավանդույթի համաձայն հանձնաժողովը նաև հատուկ մրցանակ շնորհելու որոշում կայացրեց։ «Թվապատում 2023» ամենամյա մրցույթի Հատուկ մրցանակ և 100․000 դրամ պարգև ստացավ լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ «Առավոտում» հրապարակված «Պաշարված Արցախ․ աղոթք ու պայքար օրվա հացի համար» նյութի, ինչպես նաև շրջափակման ընթացքում առցանց հարթակներով մարդկային ճակատագրերի մասին պատմելու և իրազեկելու համար։

ANNA
ԱՆՆԱ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ

«Եվրոպական ժողովրդավարացման հիմնադրամի» մեդիա խորհրդատու

արմեն
ԱՐՄԵՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ծրագրի համակարգող

ԳՆԵԼ
ԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» ամսագրի գլխավոր խմբագիր

karine
ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

«Ա1+»-ի գլխավոր խմբագիր

նազիկ
ՆԱԶԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

«4Plus» վավերագրական լուսանկարչության կենտրոնի տնօրեն