Հոկտեմբերի 7-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2021. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:
Արդեն յոթերորդ անգամ անցկացվող մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, Ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների, Covid 19 համավարակի, հաշվետու և թափանցիկ կառավարման, համայնքների խոշորացման, մարդու իրավունքների և այլ ոլորտների վերաբերյալ:
«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Մի քանի է տարի է մրցույթի իրականացմանն աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Անվանակարգերն ու մրցանակակիրները
Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և «Թվապատման» խորհրդանիշ արձանիկներով:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)
«Թվապատում 2021»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց Mediamax.am-ի լրագրող Գայանե Ենոքյանի «…Որ սահմանն ապրի». Երեւանից Արցախի Սարուշեն գյուղ տեղափոխված Վաչեն պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսը՝ Վաչե Վարդանյանը:
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
Ռեինֆորմացիա անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ պարգևի արժանացավ «Ուրբանիստա» հարթակի հիմնադիր, լրագրող Գայանե Միրզոյանը «ԽՈՇՈՐԱՑՎՍԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ. հինգ տարի անց» նյութի համար։
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող նյութը www.4plus.org-ի «Պատերազմի վավերագրողները (ֆրագմենտալ ապրում)» նախագիծն էր, որի հեղինակ Նազիկ Արմենակյանը պարգևատրվեց 200 000 դրամով:
ԴԻՏԱԿ․ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դիտակ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեցին և 250 000 դրամ պարգևի արժանացան Hetq.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանը և լուսանկարիչ Սարո Բաղդասարյանը՝ «Սևանի ափի քանդման ենթակա շինությունների տերերն ու ճեմուղու կառուցման ծրագիրը» նյութի համար։
Հատուկ մրցանակներ
Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան լրագրողական աշխատանքներ, որոնք ժյուրիի կողմից բարձր գնահատականի էին արժանացել և աչքի էին ընկել պրոֆեսիոնալ մոտեցմամբ և ներկայացված թեմայի կարևորությամբ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց երեք պատմության հեղինակների՝ Վաղինակ Ղազարյանին՝ «Ցավալի ճամփորդություն՝ պատերազմի միջով» (Mediamax) ֆոտոպատմության համար, Արեն Մելիքյանին՝ «Նոր կյանք պատերազմից հետո» (Ազատություն) փոդքասթի համար, Մարգարիտա Ղազարյանին՝ «Պայմանագրով արդյունահանում, իրականում՝ չշահագորվծող հանքեր․ Սյունիքի մարզի լքված հանքերը» (Infocom.am) հետազոտական նյութի համար։ Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ 100 000-ական դրամ պարգևի։
Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան Infocom.am-ից Աննա Սահակյանը ՝ «Համայնքների խոշորացում․ խնդիրներ և արդյունքներ» նյութի համար և «Ինֆոդեմիա» հաղորդաշարի (ՀԼԱ/Ցայգ Հը) հեղինակները։
«Թվապատում 2021»-ի ժյուրիի կազմը
ԿԱՐԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր
ՔՐԻՍՏԻՆԵ
ԱԼԱԳՈՒԼՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Շանթ» ՀԸ մեկնաբան
ՄԱՆԱՆԱ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
Մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադե- միայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն
ԳՈՀԱՐ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ
ԽԱՆԵ
ՊՈՂՈՍՅԱՆ
Վավերագրող ռեժիսոր, նախորդ մրցույթի «Գործող անձ» անվանակարգի հաղթող