Թվապատում 2016

Սեպտեմբերի 24-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարեց «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթի հաղթողների անունները: Նպատակ ունենալով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը՝ «Թվապատումն» ընդունում է տարբեր ժանրերի աշխատանքներ, որոնք  անդրադառնում են  տեղական ինքնակառավարման, հաշվետու և թափանցիկ կառավարման, սոցիալական ոլորտների հարցերին ու խնդիրներին: Հայաստանյան 35 լրատվամիջոցից 76 լրագրողներ ներկայացրել են 131 պատմություն մրցույթի 4 անվանակարգերում: Ժյուրին գնահատել է դրանք՝ հաշվի առնելով լրագրողական աշխատանքը, մրցույթի թեմաները, ստեղծագործական մոտեցումը, նոր մեդիայի գործիքների օգտագործումը: Համատեղ կայացվել է վերջնական որոշում հաղթողների վերաբերյալ:

Անվանակարգերն ու մրցանակակիրները

Մրցանակաբաշխության օրը «Թվապատում 2016»-ի խորհրդանիշ-պարգևներն ու 200 000 – 300 000 դրամի չափով մրցանակներ հանձնվեցին մրցույթի 4 հիմնական անվանակարգերում: 5-րդ՝  «Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողը որոշվեց 1 ամսվա ընթացքում լսարանի առցանց քվեարկության արդյունքում ու պարգևատրվեց 100 000 դրամով:

Tvapatum16_homo-agendi
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց civilnet.am-ում հրապարակված «Կանաչ հեղափոխություն» տեսանյութը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավարի կատարած աշխատանքի մասին: 300 000 դրամով պարգևատրվեցին ինչպես հեղինակը՝ Գոհար Տեր-Հակոբյանը, այնպես էլ հերոսը՝ Համլետ Պետրոսյանը:

IMG_6180
ԴԻՏԱԿ. ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս անվանակարգի մրցանակը եւ սահմանված 250 000 դրամ պարգևը կիսեցին hetq.am-ի երկու հրապարակում. «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» (հեղինակներ՝ Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան) և «Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով» (հեղինակ՝ Մարինե Մադաթյան):

Tvapatum16_ditak
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

Այս անվանակարգի մրցանակը և 250 000 դրամը շնորհվեց Անուշ Մուրադյանին՝ «ԱՐ» հեռուստաըներկության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութի համար:

Tvapatum16_reinformation
ՄԵԴԻԱ 3.0. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՐԱՌՈՒՄ

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Գրիշա Բալասանյանը՝ hetq.am-ում հրապարակված «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութի համար:

Tvapatum16_prizes1
ԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՄ. ԼՍԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Մրցանակաբաշխությունից հետո առցանց քվեարկության դրվեցին ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Մեկ ամիս տևած քվեարկության արդյունքում լսարանի մրցանակին արժանացավ Լալա Տեր-Ղազարյանի՝panorama.am-ում հրապարակված «Բարի մաման» հոդվածը, որը պարգևատրվեց 100 000 դրամով:

«Թվապատում 2016»-ի ժյուրիի կազմում էին՝

Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ, դասախոս,

Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի հեղինակ,

Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,

Կարինե Քալանթարյան, լրագրող, դասախոս,

Սրբուհի Աղաբաբյան, 2015թ-ի մրցույթի «Գործող անձ» անվանակարգում հաղթած հրապարակման հերոսը:

 

 

Media Initiatives Center

3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia
Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20