«Թվապատում 2015» լրագրողական մրցույթ

2015 թ. սեպտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում ամփոփվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը: Մրցույթին ներկայացված 72 հայտերից ժյուրին ընտրեց ու հայտարարեց լավագույններին:

Ըստ մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի` «Թվապատում 2015»-ում հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին լրագրողների այն աշխատանքները, որոնք վերաբերում են Հայաստանում ընթացող բարեփոխումներին և աչքի են ընկնում իրենց քննադատական մտածողությամբ, յուրահատուկ ստեղծագործական մոտեցմամբ, համարձակությամբ ու հավասարակշռվածությամբ:

Անվանակարգերն ու մրցանակակիրները

Մրցանակաբաշխության օրը «Թվապատում 2016»-ի խորհրդանիշ-պարգևներն ու 200 000 – 300 000 դրամի չափով մրցանակներ հանձնվեցին մրցույթի 4 հիմնական անվանակարգերում: 5-րդ՝  «Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողը որոշվեց 1 ամսվա ընթացքում լսարանի առցանց քվեարկության արդյունքում ու պարգևատրվեց 100 000 դրամով:

Անվանակարգերն ու մրցանակակիրները

Մրցանակաբաշխության օրը «Թվապատում 2015»-ի խորհրդանիշ-պարգևներն ու 200 000 – 300 000 դրամի չափով մրցանակներ հանձնվեցին մրցույթի 4 հիմնական անվանակարգերում: 5-րդ՝  «Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողը որոշվեց 1 ամսվա ընթացքում լսարանի առցանց քվեարկության արդյունքում ու պարգևատրվեց 100 000 դրամով:

13
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Aravot.am-ում հրապարակված Լիլիթ Առաքելյանի «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» հոդվածը:

«Գործող անձ» անվանակարգում մրցանակ ստացավ ինչպես նյութի հեղինակը, այնպես էլ նրա հերոսը՝ Սրբուհի Աղաբաբյանը:

Երկուսն էլ արժանացան 300 000-ական դրամի:

Tvapatum_4-1024x711
ԴԻՏԱԿ. ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս անվանակարգի 250 000 դրամ մրցանակը շնորհվեց Անի Հովհաննիսյանին և Մարինե Մադաթյանին` Hetq.am-ում հրապարակված «Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է» նյութի համար։

Խրախուսական՝ 50 000 դրամ մրցանակով պարգևատրվեց iravaban.net-ում հրապարակված՝ Աստղիկ Կարապետյանի «755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով» նյութը։

9
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ

Այս անվանակարգում  մրցանակակիրներ դարձան Զարուհի Մեջլումյանը՝ Hetq.am-ում հրապարակված «Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք» և Արտակ Համբարձումյանը՝ Civilnet.am-ում հրապարակված «Քո գրպանից՝ նախարարի զարմիկին» լրագրողական աշխատանքների համար։

tvapatum_91
ՄԵԴԻԱ 3.0. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՐԱՌՈՒՄ

Այս անվանակարգում մրցանակ ստացավ Անի Հովհաննիսյանի և Նարեկ Ալեքսանյանի՝ Hetq.am-ում հրապարակված «Հայաստանի օրինական և անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ» մուլտիմեդիա նյութը։ 

Հաղթող նյութն արժանացավ 200 000 դրամի:

Tvapatum_Edik-Baghdasaryan
ԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՄ. ԼՍԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Մրցանակաբաշխությունից հետո առցանց քվեարկության դրվեցին ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Մեկ ամիս տևած քվեարկության արդյունքում լսարանի մրցանակին արժանացավ «Հետք» պարբերականում հրապարակված՝ Մհեր Ենոքյանի Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն նյութը, որը պարգևատրվեց
100 000 դրամով:

«Թվապատում 2015» մրցանակաբաշխության տեսանյութը

«Թվապատում 2015»-ի ժյուրիի կազմը

Mesrop-Harutyunyan-150x150
ՄԵՍՐՈՊ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի համակարգող, Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվահասարակա- գիտական համալսարանի դասախոս

Tigran-Paskevichyan-150x150
ՏԻԳՐԱՆ
ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Գրող, հրապարակախոս, փաստավերագրա- կան ֆիլմերի սցենարիստ և հեղինակ, «Վերսուս» ստուդիայի սցենարիստ

Manana-Aslamazyan-150x150
ՄԱՆԱՆԱ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադե- միայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն

Gnel-Nalbandyan-150x150
ԳՆԵԼ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Արմենիա» հեռուստաընկերու- թյան լրատվական դեպարտամենտի և newmag ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստալրագրու- թյան դասախոս

Zaruhi-Sarvaryan-150x150
ԶԱՐՈՒՀԻ
ՍԱՐՎԱՐՅԱՆ

Հանրային հեռուստաընկերու- թյան «Առաջին ալիք» լրատվական ծառայության լրագրող (2006-2014 թթ.), այժմ՝ հանրային կապերի մասնագետ Մեծ Բրիտանիայում

Media Initiatives Center

3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia
Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20