Դեկտեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:
Վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:
«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Միջոցառմանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Անվանակարգերն ու մրցանակակիրները
«Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթն ուներ նոր անվանակարգ՝ արտակարգ գրություն՝ պայմանավորված Covid 19 համավարակով։
Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)
«Homo Agendi (Գործող անձ)» անվանակարգում հաղթեց Հանրային հեռուստաընկերության «Մեր ժամանակների հերոսը․ Լուսինե Բարաթյան» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Խանե Պողոսյանը և հերոս Լուսինե Բարաթյանը:
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Yerevan.today-ից Գևորգ Ավչյանը «Հայաստանի էներգետիկ «այլընտրանքը»» մուլտիմեդիա պատմության համար։
ՍՏԱՏՈՒՍ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ EVNreport.com-ից Աստղիկ Կարապետյանը՝ «Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք» նյութի համար:
ՍՏՈՒԳՎԱԾ Է․ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Այս անվանակարգում լավագույնը ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Hetq.am-ի լրագրող Սեդա Հերգնյանը «Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. պատմություն՝ կասկածելի ցուցանիշներով» նյութի համար։
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս անվանակարգում հաղթող նյութը Armeniasputnik.am-ի «Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում» ֆոտոպատմությունն էր, որի հեղինակ Նանա Քնար Մարտիրոսյանը պարգևատրվեց 200 000 դրամով:
ԴԻՏԱԿ․ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս նվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Info.com-ից Մարգարիտա Ղազարյանը՝ «860 հատված ծառ և ոչ մի ջրթույլտվություն․ Լիճքի հանքավայրի բաժնետերերի, շահագործման և դադարեցման առեղծվածը» մուլտիմեդիա պատմության համար։
Հատուկ մրցանակներ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց նաև երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «Զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից Վահե Ներսեսյանին՝ «40 տարվա լռություն» նկարազարդած
Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան մեդիա պատմություններ, որոնք տպավորեցին ժյուրիին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 100 000-ական դրամ հատուկ մրցանակ հանձնեց երկու պատմության հեղինակների՝ Ampop.am-ից Լիլիթ Պողոսյանին՝ «Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից» նյութի համար, Chai-khana.org-ի լրագրող Անի Ռափյանին՝ «Ապրել առանց մահվան վախի» պատմության համար։
Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան Zangezur.tv-ից Անուշ Միրզոյանը՝ «Հոգու կարիքներ» ռեպորտաժի համար, Aravot.am-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը՝ «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» նյութի համար։ Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացավ նաև Hetq.am-ի «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին» հետազոտական նյութի հեղինակ Տաթև Խաչատրյանը։
2 լրագրողական պատմություններ արժանացել էին ժյուրիի բարձր գնահատականներին, բայց քանի որ ստեղծվել էին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, մրցանակների փոխարեն արժանացան հատուկ հիշատակման պատվոգրերի։
«Թվապատում 2020»-ի ժյուրիի կազմը
ՄԵՍՐՈՊ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի համակարգող, Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվահասարակա- գիտական համալսարանի դասախոս
ԼԵՎՈՆ ՍԵՎՈՒՆՑ
Կանադայի հանրային հեռարձակման ընկերության՝ (Canadian Broadcasting Corporation/Radio-Canada) ՍիԲիՍի-ի Միջազգային Կանադական Ռադիոյի (Radio Canada International) անգլիական բաժնի լրագրող և պրոդյուսեր
ՄԱՆԱՆԱ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
Մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադե- միայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն
ԳՈՀԱՐ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ