Թվապատում 2015. մրցանակաբաշխությունը՝ սեպտեմբերի 25-ին
Սեպտեմբերի 25-ին հայտնի կդառնան «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի հաղթողների անունները:
Մինչ այդ մրցույթի ժյուրին դեռ ծանոթանում ու գնահատում է տարբեր լրատվամիջոցներ և ժանրեր ներկայացնող 72 հայտերը՝ մրցույթի 4 հիմնական անվանակարգերում՝
- Գործող անձ (Homo Agendi)
- Ռեինֆորմացիա.բարեփոխումների լավագույն կիրառում
- Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում
- Դիտակ. Հետաքննական լրագրություն
Ժյուրիի անդամները՝ հայաստանյան մեդիադաշտի 5 հայտնի մասնագետներ, որպես հաղթողների կառանձնացնեն այն աշխատանքները, որոնք աչքի կընկնեն իրենց քննադատական մտածողությամբ, յուրահատուկ ստեղծագործական մոտեցմամբ, հավասարակշռվածությամբ և համարձակությամբ:
Բացի վերոնշյալ 4 հիմնական անվանակարգերից «Թվապատում 2015»-ում ներկայացված է ևս մեկ անվանակարգ՝ Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ, որում առցանց քվեարկությամբ կմրցեն ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած մինչև 20 լրագրողական նյութեր: Քվեարկության մանրամասների մասին կհայտարարվի մրցանակաբաշխության օրը:
Մրցույթի կազմակերպիչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հաջողություն է մաղթում ներկայացված բոլոր նյութերի հեղինակներին ու ակնկալում նրանց բոլորի ներկայությունը մրցանակաբաշխության արարողությանը՝ սեպտեմբերի 25-ին ժամը 18:00-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: